«Բարսելոնա»․ Ակումբը պատասխանատվություն չի կրում Մեսիի պայմանագրի մանրամասների արտահոսքի համար

19:05   31 հունվարի, 2021

«Բարսելոնան» պաշտոնական կայքում արած հայտարարությամբ մեկնաբանել է թիմի ավագ Լիոնել Մեսիի պայմանագրի մանրամասների արտահոսքը, որը հրապարակել է իսպանական հեղինակավոր El Mundo պարբերականը։

«Ակումբն ափսոսում է, որ El Mundo թերթում հրապարակվել են «Բարսելոնայի» եւ խաղացող Լիոնել Մեսիի միջեւ կնքված պայմանագրի տվյալներ, քանի որ դա բացառպես մասնավոր փաստաթուղթ է եւ պաշտպանված է կողմերի միջեւ գաղտնիության սկզբունքով։

Ակումբը պատասխանատվություն չի կրում Մեսիի պայմանագրի մանրամասների արտահոսքի համար եւ իրավական գործընթաց կսկսի El Mundo պարբերականի դեմ, եթե վնաս կրի արտահոսքի հետեւանքով։

«Բարսելոնան» լիարժեք աջակցություն է հայտնում Լիոնել Մեսիին եւ կկանխի նրա իմիջը վարկաբեկելու, ակումբի հետ հարաբերությունները փչացնելու փորձերը»,- նշվում է «Բարսելոնայի» հայտարարությունում։

Արգենտինացի հարձակվողը 2017 թվականին կնքած պայմանագրով կատալոնական ակումբից արդեն ստացել է 511 միլիոն եվրո, իսկ մինչեւ պայմանագրի ավարտը այդ գումարը կհասնի 555 միլիոն եվրոյի։ Պայմանագրի մանրամասները բացահայտած հեղինակվաոր El Mundo-ն հրապարակումը վերնագրել է ««Բարսելոնան» կործանած պայմանագիր»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։