«Ռեալը» տնային պարտություն կրեց 10 խաղացողներով (տեսանյութ)

21:07   30 հունվարի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Լևանտեին» և անակնկալ պարտություն կրեց 1:2 հաշվով:

Հանդիպման 9-րդ րոպեին «Ռեալը» 10 խաղացողներով մնաց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի հեռացման պատճառով, սակայն դա դաշտի տերերին չխանգարեց բացել հաշիվը: 13-րդ րոպեին գերմանացի Տոնի Կրոսի գեղեցիկ փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: 33-րդ րոպեին «Լևանտեն» հավասարեցրեց հաշիվը և թիմերն ընդմիջման գնացին խաղաղ պայմաններում:

65-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն իսպանացի հարձակվող Մարտի Ռոխերը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 78-րդ րոպեին Ռոխերն ուղղեց իր սխալը և խփեց «Լևանտեի» հաղթական գոլը:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 40 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: «Լևանտեն» 26 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռեալ» - «Լևանտե»՝ 1:2 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 13 – Խոսե Մորալես, 32, Մարտի Ռոխեր, 78

Հեռացում՝ Էդեր Միլիտաո, 8 («Ռեալ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Մարտի Ռոխեր, 65 («Լևանտե»)

«Էյբար» - «Սևիլիա»՝ 0:2 (տեսանյութ)

Լուկաս Օկամպոս, 28 (11մ), Ժոան Ժորդան, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։