«Լիվերպուլն» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

01:55   29 հունվարի, 2021

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Տոտենհեմին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Լիվերպուլյան ակումբի կազմում 482 րոպե առանց գոլի շարքն ընդհատեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց խաղի հաշիվը։ «Լիվերպուլը» գոլ չէր խփել դեկտեմբերի 27-ից։

Երկրորդ խաղակեսի սկզբում անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2 րոպե անց դանիացի հարձակվող Պիեր-Էմիլ Հոյբերգի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն 65-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն խփեց չեմպիոնների երրորդ գոլը։

«Լիվերպուլը» (20 խաղ) 37 միավորով չորրորդ տեղում է, «Տոտենհեմն» (19 խաղ) ունի 33 միավոր եւ 6-րդն է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 1։3 (տեսանյութ)

Պիեր-Էմիլ Հոյբերգ, 49 - Ռոբերտո Ֆիրմինո, 45+4, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 47, Սադիո Մանե, 65



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։