Ռոնալդուն հարսնացուի հետ խախտել է կարանտինը եւ կտուգանվի (ֆոտո)

19:09   28 հունվարի, 2021

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Իտալիայի կառավարության սահմանած կարանտինային կանոնները, հաղորդում է corrieredellosport.it-ը։

Ռոնալդուն բաց էր թողել ՍՊԱԼ-ի հետ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը (թուրինյանը թիմը հաղթել էր 4։0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրփակիչ) եւ մեկնել Մոնբլան լեռան ստորոտում գտնվող Կուրմայոր քաղաք հարսնացուի ծննդյան 27-ամյակը նշելու։

Նրանք խախտել են վարակի տարածման բարձր  (նարնջագույն) գոտում գտնվող Պիեմոնտ եւ Վալե դ’Աոստա մարզերի սահմանները, ինչն արգելված է։ Թուրինից հեռանալու համար Ռոնալդուն ու Ջորջինան կտուգանվեն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։