«Ատալանտան» պայքարից դուրս թողեց «Լացիոյին» (տեսանյութ)

22:36   27 հունվարի, 2021

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատալանտան» տանը մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ալբանացի պաշտպան Բերատ Ջիմսիտին, ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին եւ ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։

«Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան 67-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ 53-րդ րոպեից «Ատալանտան» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց արգենտինացի պաշտպան Խոսե Պալոմինոն։

«Լացիոյից» առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան կոսովցի հարձակվող Վեդատ Մուրիկին եւ իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Լացիո»՝ 3։2 (տեսանյութ)

Բերատ Ջիմսիտի, 7, Ռուսլան Մալինովսկի, 37, Ալեքսեյ Միրանչուկ, 57 - Վեդատ Մուրիկի, 17, Ֆրանչեսկո Աչերբի, 34

Չիրացրած 11մ՝ Դուվան Սապատա («Ատալանտա»), 67

Հեռացում՝ Խոսե Պալոմինո («Ատալանտա»), 53



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։