Կլոպ․ Երբ ես եկա Անգլիա, «Տոտենհեմն» ուներ ամենատաղանդավոր կազմը

21:12   27 հունվարի, 2021

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է առաջիկա մրցակցի մասին։ Անգլիայի առաջնության 20-րդ տուրում լիվերպուլյան թիմը կհյուրընկալվի Լոնդոնի  «Տոտենհեմին»։

«Երբ ես եկա Անգլիա, անկասկած, «Տոտենհեմն» ուներ ամենատաղանդավոր կազմը երիտասարդ եւ հեռանկարային ֆուտբոլիստներից։ Լյորիսը, Հարի Քեյնը, Կրիստիան Էրիկսենը, Դելե Ալին, Էրիկ Դայերը, Լամելան, Դեւիսը եւ Ալդերվեյրելդը այն ժամանակ երիտասարդ եւ ուժեղ էին։

Այն ժամանակ ես ունեի բացարձակ այլ կազմ, որը պահանջում էր որոշակի փոփոխություններ։ «Տոտենհեմն» այն ժամանակ մեր թիմից լավն էր։ Եթե ցանկանում ես փոխել իրավիճակը, պետք է դիմես փոփոխությունների»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա հունվարի 28-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։