«Ռոման» ցանկանում է Ջեկոյին փոխանակել «Արսենալի» հարձակվող Ժիրուի հետ

20:16   27 հունվարի, 2021

«Ռոման» մտադիր է մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը իրականացնել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանակությունը Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Էդին Ջեկոն լարված հարաբերություններ ունի իտալական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ։ «Ռոման» փորձել էր Ջեկոյին փոխանակել «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի կամ «Բարսելոնայի» հարձակվող Մարտի Բրայթույաթի հետ, սակայն այդ ֆուտբոլիստները չէին ցանկացել փոխել թիմերը։

Սպասվում է, որ «Չելսիի» նորանշանակ գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շատ խաղաժամանակ չի տրամադրի Ժիրուին, որը ցանկանում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլից առաջ արժանանալ Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը։ Այդ պատճառով Ժիրուն կընդունի «Ռոմայի» առաջարկը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։