Գվարդիոլա․ Վստահ եմ, որ Տուխելը հաջողության կհասնի Պրեմիեր լիգայում

18:46   27 հունվարի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանացի Թոմաս Տուխելի նշանակումը։

«Բարի գալուստ։ Տուխելը հրաշալի մարզիչ է։ Վստահ եմ, որ նա հաջողության կհասնի Պրեմիեր լիգայում։ Ուրախ եմ, որ նա այժմ Անգլիայում է։

Երբ ես մարզում էի «Բավարիան», խաղացել ենք նրա ղեկավարած «Մայնցի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Նա այդ թիմերում անհավանական աշխատանք է կատարել։ «Բորուսիան» Գերմանիայում իմ վերջին մրցաշրջանում գերազանց էր խաղում։ Մենք այն ժամանակ ծանր պայքար տարանք նրանց դեմ, որպեսզի դառնանք չեմպիոն։

Թոմասն իմ ընկերն է։ Ուրախ եմ նրան տեսնել այստեղ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Հիշեցնենք, որ Տուխելը 2,5 տարի փարիզյան ՊՍԺ-ն գլխավորելուց հետո «Չելսիում» փոխարինել է անգլիացի Ֆրենկ Լեմպարդին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։