15:31 27 հունվարի, 2021Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն «Արարատ-Արմենիայի» հետ հունվարի 27-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ Հայաստանի չեմպիոնը հավաք կանցկացնի մինչև փետրվարի 12-ը, փոխանցում են NEWS.am Sport-ի աղբյուրները:
33-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ ժամանել էր Հայաստան և միացել «Արարատ-Արմենիայի» մարզումներին: Սպավում է, որ առաջիկայում նա պայմանագիր կկնքի երևանյան ակումբի հետ:
Ալեքսանդր Կարապետյանն այս մրցաշրջանից առաջ ռուսական «Սոչիից» էր տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով «Տամբովը» փակվելու եզրին է:
Կարապետյանը վերջերս «Տամբովի» կազմում մասնակցում էր ռուսական Կրիմսկում ընթացող հավաքին, սակայն ավելի ուշ լքել էր թիմի ճամբարը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ` մրցելով ռուսական «Ուրալի» (հունվարի 30), «Ռոդինայի» (փետրվարի 3), «Զենիթի» (փետրվարի 4) ու լատվիական «Ռիգայի» (փետրվարի 11) հետ:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո ունի 18 միավոր և «Արարատի» ու «Ալաշկերտի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.