Հայ բռնցքամարտիկը հրաժարվել է չեմպիոնական գոտուց

14:35   27 հունվարի, 2021

Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հրաժարվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA International չեմպիոնական գոտուց:

«Մենք ազատել ենք գոտին: Սկզբում մենք ցանկանում էինք պաշտպանել տիտղոսը, սակայն եղավ հեպատիտը, հետո՝ կորոնավիրուսը: Գումարած դրան՝ բաժանվեցինք Sparta Boxing Promotions-ից, և այդ պահին չկար մենամարտ անցկացնելու այլ կազմակերպիչ: Այդ պատճառով որոշեցինք թողնել գոտին»,- Կարեն Չուխաջյանի խոսքը մեջբերում է XSPORT-ը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 1-ին Չուխաջյանը միավորներով հաղթել էր ռուս Սերգեյ Վորոբյովին և նվաճել WBA International թափուր գոտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։