«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 5։0 հաշվով եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

02:07   27 հունվարի, 2021

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վեստ Բրոմվիչի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» (19 խաղ) 41 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» (19 խաղ) նկատմամբ։

«Արսենալը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին» եւ 20 խաղից հետո 30 միավորով 8-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։5 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 6, 30, Ժոաու Կանսելու, 20, Ռիյադ Մահրեզ, 45+2, Ռահիմ Ստերլինգ, 57

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 1։3 (տեսանյութ)

Ստյուարտ Արմստրոնգ, 3 – Նիկոլյա Պեպե, 8, Բակայո Սակա, 39, Ալեքսանդր Լյակազեթ, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։