17:10 23 սեպտեմբերի, 2012«Բարսելոնայի» ղեկավարությունը հրապարակել է ֆինանսական զեկույց 2011/2012 մրցաշրջանի արդյունքներով: Ակումբի շահույթն անցյալ մրցաշրջանում կազմել է 48.4 միլիոն եվրո: Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի կարծիքով դա թույլ կտա մոտակա ժամանակահատվածում չբարձրացնել տոմսերի գները, հայտնում է AS-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում սեպտեմբերի 22-ին «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթել է «Գրանադային»: 87-րդ րոպեին հաշիվը բացել է Չավի Հերնանդեսը, իսկ երեք րոպե անց ինքնագոլի հեղինակ է դարձել Բորխա Գոմեսը: Կատալոնական ակումբը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.