«Բարսելոնայի» պարտքը գերազանցել է 1 միլիարդ եվրոն

14:47   26 հունվարի, 2021

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է տարվա ֆինանսական հաշվետվությունը, ինչից պարզ է դառնում, որ ակումբը ծանր ժամանակաշրջան է անցնում:

«Բարսելոնայի» ընդհանուր պարտքը կազմում 1,173 միլիարդ եվրո: Այդ գումարից 730 միլիոնը պարտավորություններն են, որոնք կատալոնացիները պետք է կատարեն կարճ ժամանակահատվածում, իսկ 488,4 միլիոնը նախորդ տարվա վնասներն են: Եվս 265 միլիոն «Բարսելոնան» պետք է վճարի վարկային կազմակերպություններին, 164 միլիոն էլ՝ ակումբի աշխատակիցներին:

Marca-ն գրում է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ակումբը ցանկանում է վարկային վճարումները հետաձգել մինչև 2021-ի հունիսի 30-ը: Որոշ կազմակերպություններ տվել են իրենց համաձայնությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին պետք է տեղի ունենար «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը, որը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։