Opta. Իտալիայի այս առաջնության խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

13:44   26 հունվարի, 2021

Opta-ն ներկայացրել է Իտալիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականը: «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ չի գտել թիմում: Ամենաշատ՝ 4 ներկայացուցիչ ունի երկրորդ տեղում գտնվող «Ինտերը»:

Դարպասապահ. Մարկո Սիլվեստրի («Վերոնա»):

Պաշտպաններ. Դանիլո («Յուվենտուս»), Ստեֆան դե Վրեյ, Միլան Շկրինյար (երկուսն էլ ՝ «Ինտեր»), Թեո Էրնանդես («Միլան»):

Կիսապաշտպաններ. Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Ֆրանկ Կեսի («Միլան»), Ռոդրիգո Դե Պաուլ («Ուդինեզե»):

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լուիս Մուրիել («Ատալանտա»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»):

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։