Պատմության առաջին կիսապաշտպանը, որը 100 գոլ է խփել Լա Լիգայում

12:35   26 հունվարի, 2021

Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Ռաուլ Գարսիան, դուբլի հեղինակ դառնալով «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (5:1), սահմանել է ռեկորդ, հայտնում է Opta-ն:

34-ամյա իսպանացին առաջին կիսապաշտպանն է, որը 21-րդ դարում 100 գոլ է խփում Լա Լիգայում: Գարսիան 54 գոլ գրանցել է «Աթլետիկում», 26 գոլ՝ «Աթլետիկոյում», 20 գոլ՝ «Օսասունայում»:

Իսպանացի կիսապաշտպանը 2015-ին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Աթլետիկ»: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։