Մագնուս Կարլսենը երկրորդ պարտությունն է կրել վերջին 2 տարում

15:46   25 հունվարի, 2021

Հոլանդական Վեյկ ան Զեում ընթացող Tata Steel Chess մրցաշարի 8-րդ տուրում շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սև ֆիգուրներով անակնկալ պարտություն է կրել ռուս 18-ամյա գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյից: Նորվեգացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 32-րդ քայլին:

Մագնուս Կարլսենը դասական շախմատում նախորդ պարտությունը կրել էր 2020 թվականի հոկտեմբերին, երբ պարտվել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային: Դրանից առաջ նա անպարտելի էր 2018 թվականից:

Tata Steel Chess-ի 8-րդ տուրից հետո Կարլսենը 4 միավորով 8-րդ տեղում է և 1.5 միավոր հետ է միանձնյա առաջատար, 17-ամյա իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուզայից: Անդրեյ Եսիպենկոն 5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։