NBA. «Կլիպերսի» 7-րդ անընդմեջ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

14:09   25 հունվարի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Կլիպերսը» սեփական խաղահրապարակում 108:100 հաշվով հաղթել է «Օկլահոմային»՝ տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Կլիպերսի» առաջատարներից Կավայ Լեոնարդը, որը հավաքել է 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա» – «Տորոնտո»՝ 102:107 (24:24, 23:34, 28:19, 27:30)

«Բոստոն» – «Քլիվլենդ»՝ 141:103 (38:21, 35:30, 41:27, 27:25)

«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 104:107 (29:24, 29:26, 28:24, 18:33)

«Սան Անտոնիո» – «Վաշինգտոն»՝ 121:101 (23:26, 25:21, 37:30, 36:24)

«Միլուոկի» – «Ատլանտա»՝ 129:115 (32:15, 34:32, 28:36, 35:32)

«Պորտլենդ» – «Նյու Յորք»՝ 116:113 (37:24, 33:26, 19:27, 27:36)

«Կլիպերս» – «Օկլահոմա»՝ 108:100 (36:19, 20:26, 29:28, 23:27)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։