Խաբիբ Նուրմագոմեդով. Պատրաստվում եմ ֆուտբոլում նորամուտին

12:43   25 հունվարի, 2021

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովը մարզումային տեսանյութ է հրապարակել Ինստագրամում և կատարել գրառում:

«Պատրաստվում եմ մեծ ֆուտբոլում նորամուտին: Ես ազատ գործակալ եմ և սպասում եմ առաջարկների: Կքննարկենք դրանք»,- գրել է ռուսաստանցի մարտիկը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։