Աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտել է 32 տարեկանում

11:44   25 հունվարի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Կևին Գրոսկրոյցը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հայտնում է Kicker-ը:

32-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն էր Գերմանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Յուրդինգեն-05»-ը, որի կազմը նա լքել էր 2020-ի հոկտեմբերին: Դրանից առաջ նա խաղացել էր նաև գերմանական «Շտուտգարտում» ու «Դարմշտադտում»:

Կևին Գրոսկրոյցը 2014-ին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Դորտմունդի «Բորուսիայի» հետ 2 անգամ հաղթել է Բունդեսլիգայում: «Բորուսիայի» կազմում նա անցկացրել է 236 հանդիպում և հասել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (2013-ին):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։