Ձյան վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները (ֆոտո)

10:58   25 հունվարի, 2021

Ծաղկաձորում ավարտվել են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունները, որոնց մասնակցել են 10 կանանց և 12 տղամարդկանց թիմեր:

Տղամարդկանց պայքարի եզրափակիչում ՖԻՄԱ-1 թիմը 2:0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին: Երրորդ տեղի համար խաղում ՖԻՄԱ-2 թիմը 2:0 հաշվով հաղթել է ՀՊՏՀ-ին:

Կանանց մրցաշարի եզրափակիչում «Վան-1»-ը 2:0 հաշվով հաղթել է «Ավան-1»-ին, իսկ երրորդ տեղը գրավել է «Վան-2»-ը:

Մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն նվաճումների վարչության պետ Արթուր Սեդրակյանը:

Առաջնության հաղթող թիմերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։