Աբրահամի հեթ-տրիկը «Չելսիին» դուրս բերեց 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

18:02   24 հունվարի, 2021

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը տնային խաղում մրցեց «Լուտոն Թաունի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Չելսիի» երեք գոլն էլ խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Չելսի» - «Լուտոն Թաուն»՝ 3։1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 11, 17, 74 - Ջորդան Քլարկ, 30

Չիրացրած 11մ՝ Տիմո Վերներ («Չելսի»), 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։