«Արարատ-Արմենիան» տարին սկսեց հաղթանակով, «Ուրարտուն» ու «Արարատը» ոչ ոքի խաղացին, «Վանը» բաժանվել է 12 խաղացողներից

16:20   23 հունվարի, 2021

Հայկական ակումբները շարունակում են պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ անցկացնելով նաև ստուգողական խաղեր:

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» տարվա առաջին ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է Առաջին խմբի ներկայացուցիչ «Սևանին»: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցած խաղում «Սևանից» հաշիվը 24-րդ րոպեին բացել է Գեղամ Թումբարյանը, իսկ «Արարատ-Արմենիայից» դուբլի հեղինակ է դարձել թիմի նորեկ, մոլդովացի կիսապաշտպան Դանու Սպատարուն, մեկ անգամ էլ աչքի է ընկել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

«Ուրարտուն» սեփական խաղադաշտում ոչ ոքի է խաղացել Երևանի «Արարատի» հետ՝ 1:1: Դաշտի տերերից 47-րդ րոպեին աչքի է ընկել ռուս հարձակվող Եվգենի Կոբզարը, որի գոլին «Արարատը» 57-րդ րոպեին պատասխանել է Յուրի Մաղաքյաի դիպուկ հարվածով:

Չարենցավանի «Վանը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էբերտ Կարդոսո Դա Սիլվայի, Մուսլիմ Բամատգերեևի, Մեդիա Լադջի Տրաորեի, Միհրան Մանասյանի, Դավիթ Ղանդիլյանի, Արման Խաչատրյանի, Միքայել Գնոլոուի, Դավիթ Այվազյանի, Օրբելի Համբարձումյանի, Միհրան Պետրոսյանի, Լիե Պատո Նգավուկա-Ցեկեի և Աշոտ Այվազյանի հետ հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։