Հենրիխ Մխիթարյանը չի օգնի «Ռոմային» (ֆոտո)

11:28   23 հունվարի, 2021

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, Հայաստանի ազգային հավաքականի ավագը բացակայում է: «Ռոմայի» առաջատարներից խաղին չեն մասնակցի նաև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը 

Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը: Հայ կիսապաշտպանն ունի մկանային խնդիրեր:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջին հանդիպումը:

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։