Լա Լիգայում առաջին դարպասապահական գոլն է գրանցվել վերջին 10 տարում (ֆոտո)

09:44   22 հունվարի, 2021

«Էյբարի» դարպասապահ Մարկո Դմիտրովիչը գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (1:2): 12-րդ րոպեին սերբ դարպասապահն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

Լա Լիգայում դարպասապահ նախորդ անգամ գոլ խփել էր մոտ 10 տարի առաջ: 2011 թվականի փետրվարին աչքի էր ընկել «Դեպորտիվոյի» դարպասապահ Դանի Արանսուբիան, որը գրավել էր «Ալմերիայի» դարպասը, հայտնում է Opta-ն:

Իսկ 11 մետրանոց հարվածով Լա Լիգայում նախորդ անգամ դարպասապահ գոլ խփել էր 2003 թվականին: Այդ տարի «Լաս Պալմասի» դարպասապահ Նաչո Գոնսալեսն էր աչքի ընկել Բիլբաոյի «Ալթետիկի» դեմ խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։