«Լիվերպուլը» պարտվեց «Բարնլիին» (տեսանյութ)

01:52   22 հունվարի, 2021

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ընդունեց «Բարնլիին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացվեց «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն։

Հյուրերը թվային առավելությունը գոլի վերածեցին 83-րդ րոպեին։ 11 մետրանոցը արդյունավետ իրացրեց ավստրիացի հարձակվող Էշլի Բարնսը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում հաղթանակ չի տանում արդեն 5-րդ խաղում անընդմեջ (3 ոչ ոքի, 2 պարտություն) եւ 34 միավորով չորրորդ տեղում է՝ երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին» զիջելով 4 միավոր։ «Բարնլին» 19 միավորով 16-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բարնլի»՝ 0։1 (տեսանյութ)

Էշլի Բարնս, 83, 11մ

Հեռացում՝ Ֆաբինյո («Լիվերպուլ»), 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։