Կարոտել եմ քեզ, ա՛յ տղա. Մարկոսը և մյուսները շնորհավորել են Մխիթարյանին

12:03   21 հունվարի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեսաուղերձով շնորհավորել է օրվա հոբերլարին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ TV-ն Մխիթարյանի ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է յուրահատուկ տեսահոլովակ՝ տարբեր բնագավառների ներկայացուցիչների շնորհավորանքներով և բարեմաղթանքներով:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Վերջերս Մխիթարյանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։