Ռոնալդուն 760 գոլով դարձավ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

02:17   21 հունվարի, 2021

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ պաշտոնական հանդիպումներում խփելով 760 գոլ։

Իտալիայի Սուպերգավաթի խաղում Ռոնալդուն գրավեց «Նապոլիի» դարպասը։ «Յուվենտուսը» հաղթեց 2։0 հաշվով եւ 9-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը։

Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մարդիդի «Ռեալում», «Յուվենտուսում» եւ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 1036 հանդիպում։

Ռոնալդուն գերազանցեց չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանի ռեկորդը՝ 759 գոլ 1931-1955 թվականներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։