«Յուվենտուսը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը

01:57   21 հունվարի, 2021

Թուրինի «Յուվենտուսը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։ Իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմը հանդիպեց «Նապոլիի» հետ, որի գլխավոր մարզիչն է իտալացի Ջենարո Գատուզոն։

Չեմպիոնները հաղթանակ տարան 2։0 հաշվով։ Միակ գոլը 64-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 80-րդ րոպեին «Նապոլիի» իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին թուրինյան թիմի երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

«Յուվենտուսը» նախորդ անգամ 2018-ին էր նվաճել այս տիտղոսը։

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 2։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 64, Ալվարո Մորատա, 90+6

Չիրացրած 11մ՝ Լորենցո Ինսինիե («Նապոլի»), 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։