Լեմպարդ․ «Չելսին» գլխավորել եմ՝ իմանալով, թե ինչքան ծանր է լինելու

22:55   20 հունվարի, 2021

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է թիմի անհաջողությունները։

«Այս պաշտոնը զբաղեցրել եմ՝ իմանալով, թե ինչքան ծանր է լինելու։ Իմացել եմ նաեւ, թե ինչ արձագանք կլինի վատ արդյունքներին։ Մենք ունեցել ենք տրանսֆերների արգելք, հանդես ենք եկել երիտասարդներով, հետո հայտնվել են նոր խաղացողներ, որոնք հիմա ձգտում են հարմարվել թիմում։

Պետք է պարզապես պայքարել։ Նոյեմբերին ամեն ինչ հրաշալի էր, բայց հիմա բարդ է։ Այլ թիմեր եւս ունեն խնդիրներ։ Ես կարողանում եմ դիմադրել ճնշմանը։ Պետք է հաղթահարել այս բարդ փուլը եւ դարձյալ հաղթել»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 19 խաղում «Չելսին» վաստակել է 29 միավոր եւ 8-րդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։