Կլոպ․ Կատարյալ խաղ չենք ցուցադրում, բայց «Լիվերպուլը» հիմա աղետալի վիճակում չէ

20:40   20 հունվարի, 2021

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ընդունում է քննադատությունը, սակայն թիմի հետ կապված վիճակը չի համարում աղետալի։

«Ես հասկանում եմ առանց գոլերի մեր շարքի մասին խոսելու անհրաժեշտությունը, սակայն դա հնարավոր չէ փոխել մեր րոպեում։ Մեր խնդիրների մասին մենք գիտենք եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի շտկենք դրությունը։

Իսկապես, կատարյալ խաղ չենք ցուցադրում, բայց մենք հիմա աղետալի վիճակում չենք։ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում տեսա շատ դրական փոփոխություններ, բայց քանի որ չհաղթեցինք, ոչ ոք դրանք չնկատեց»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 18 խաղում «Լիվերպուլը» վաստակել է 34 միավոր եւ չորրորդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։