Կյանքից հեռացել է անվանի ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը (ֆոտո)

14:45   20 հունվարի, 2021

Կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը:

Հունվարի 19-ին անվանի ֆուտբոլիստի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Նա 60 տարեկան էր:

Ռոմիկ Վարդազարյանը մեծ հարգանք էր վայելում ֆուտբոլային աշխարհում:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոմիկ Վարդազարյանը հանդես է եկել «Կոտայքում» ու «Արարատում»: Կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի մարզչական աշխատանք է կատարել «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ակումբում:

Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 18.00-ին, «Հավերժություն» սգո սրահում (հասցե՝ Բագրատունյաց 44/2):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։