Լիոնել Մեսին որակազրկվել է

17:44   19 հունվարի, 2021

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին որակազրկվել է երկու խաղով, հաղորդում է AS-ը։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում արգենտինացի ֆուտբոլիստը 120-րդ րոպեին թիկունքից խփել էր «Աթլետիկի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի գլխին եւ ստացել կարմիր քարտ։ «Բարսելոնան» այդ խաղում պարտվել էր 2։3 հաշվով։ Մեսին առաջին կարմիր քարտը ստացավ կատալոնական թիմում անցկացրած 753 խաղում։

Նա կարող էր որակազրկվել 4-ից 12 խաղով, եթե նրա գործողությունը որակվեր «ագրեսիվ վարք», սակայն մրցավարը արձանագրությունում չի նշել, որ Մեսին ագրեսիվ վարք է դրսեւորել։

Մեսին բաց կթողնի «Կորնելիայի» հետ հանդիպումը Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ «Էլչեի» հետ խաղը Իսպանիայի առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։