NBA-ի ամենաթանկ ակումբները

09:44   20 հունվարի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ամենաթանկ ակումբը «Նյու Յորք Նիկսն» է, հաղորդում է Sportico-ն:

Նյու Յորքի թիմը գնահատվում է 5.42 միլիարդ դոլար: NBA-ի ամենաթանկ ակումբների հնգյակում են նաև «Գոլդեն Սթեյտ Ուորիորզը» (5,21 միլիարդ), գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» (5,14 միլիարդ), «Բրուքլին Նետսը» (3,40 միլիարդ) և «Բոստոն Սելթիկսը» (3,18 միլիարդ):

Ամենաէժան ակումբների թվում են «Օռլանդո Մեջիքը» (1,53 միլիարդ), «Շառլոտ Հորնետսը» (1,51 միլիարդ), «Մինեսոտա Տումբերվուլզը» (1,43 միլիարդ), «Մեմֆիս Գրիզլիզը» (1,36 միլիարդ) և «Նոր Օրլեան Պելիկանսը» (1,35 միլիարդ):

Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնությունում հանդես են գալիս 30 ակումբներ:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։