11:35 19 հունվարի, 2021Ուկարիանական «Լվովի» պաշտպան Եգոր Կլիմենչուկը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»:
Transfermarkt-ի համաձայն՝ 23-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ: Ավելի վաղ Կլիմենչուկի գործակալը հայտնել էր, որ նա 1.5 տարվա պայմանագիր է կնքելու նոր ակումբի հետ:
Կլիմենչուկը 2020-ին էր միացել «Լվովին», որի կազմում անցկացրել է 19 հանդիպում: Նախկինում նա հանդես է եկել նաև ուկրաինական «Օլիմպիկում» (Դոնեցկ), «Ավանգարդում», «Կոլոսում», «Մետալուրգում («Զապորոժյե») ու բելառուսական «Նեֆտանում» և «Մինսկում»:
«Արարատ-Արմենիան» ևս հաստատել է տրանսֆերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.