Տրանսֆերային շուկա-2020․ Ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,6 միլիարդ դոլար

23:20   18 հունվարի, 2021

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային տրանսֆերային շուկայի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունը։

2020 թվականին տրանսֆերային շուկայում ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,627 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում է Իտալիան՝ 731,6 միլիոն, երրորդ տեղում է Իսպանիան՝ 607,1 միլիոն, չորրորդը Գերմանիան է՝ 554,6 միլիոն դոլար, հնգյակը եզրափակում են ֆրանսիական ակումբները՝ 531,8 միլիոն։

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատը վաստակել են իսպանական ակումբները՝ 785,7 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում են իտալական ակումբները՝ 582,6 միլիոն, առաջատար եռյակում է նաեւ Պորտուգալիան՝ 487,9 միլիոն, Անգլիան չորրորդն է՝ 485,7 միլիոն, Ֆրանսիան 5-րդն է՝ 459,4 միլիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։