21:32 22 սեպտեմբերի, 2012Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանը մեդալ չնվաճեց:
73 կգ քաշային կարգում գյումրեցի Արտավազդ Հովսեփյանը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլկեր Գուլդուրենին, սակայն արդեն երկրորդ գոտեմարտում պարտվեց դանիացի Բենջամին Դարվիլից եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:
81 կգ քաշային կարգում չարենցավանցի Մհեր Թավաքալյանն առաջին գոտեմարտում պարտվեց չեխ Ժիրի Պետրին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.