Լեոնարդո․ Մեսիի նման խաղացողը միշտ կլինի ՊՍԺ-ի թեկնածուների ցուցակում

19:45   18 հունվարի, 2021

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հույս է հայտնել, որ թիմի հարձակվողներ, բրազիլացի Նեյմարն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն կերկարաձգեն պայմանագրերը, իսկ ապագայում փարիզյան ակումբը համաձայնության կհասնի «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ։

«Հույս ունեմ՝ Նեյմարն ու Մբապեն վստահ են, որ ՊՍԺ-ն հիմա լավ վայր է ամենաբարձր մակարդակի հավակնոտ ֆուտբոլիստի համար։ Պարզապես, պետք է հավասարակշռություն գտնել նրանց ցանկությունների ու պահանջների եւ մեր սպասումների ու միջոցների միջեւ։

Լիոնել Մեսիի նման խաղացողը միշտ կլինի ՊՍԺ-ի թեկնածուների ցուցակում։ Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Բայց մենք ամեն ինչ կքննարկենք բանակցությունների սեղանի շուրջ։ Դեռ չեն եղել են բանակցություններ, բայց միշտ պատրաստ ենք»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։