«Աթլետիկի» մարզական տնօրեն․ Անհավանական է 3 օրում հաղթել «Ռեալին» ու «Բարսելոնային»

19:12   18 հունվարի, 2021

Իսպանիայի սուպերգավաթը նվաճած Բիլբաոյի «Աթլետիկի» մարզական տնօրեն Ռաֆա Ալկորտան մեկնաբանել է հաղթանակները Մադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նկատմամբ այդ մրցաշարի կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում։

«Մենք մեծ քայլ կատարեցինք մեր ինքնությունը գիտակցելու ճանապարհին։ Անհավանական է 3 օրում հաղթել «Ռեալին» ու «Բարսելոնային»։

Մենք գիտենք եւ ընդունում ենք, որ ֆուտբոլը փոխվում է ամեն օր։ Կարծում եմ՝ թիմը կատարյալ ներդաշնակության է հասել նորանշանակ գլխավոր մարզիչի հետ հարաբերություններում։ Դրա արդյունքն է այս տիտղոսը»,- Ռաֆա Ալկորտայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մարսելինյո Տորալն «Աթլետիկի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է այս ամիս:

Բիլբաոյի թիմը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթեց 3։2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։