Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ասյեր Վիլյալիբրեն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հեռացմանը ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին արգենտինացի հարձակվողը թիկունքից հարվածել էր Վիլյալիբրեին: Հանդիպման գլխավոր մրցավարը Մեսիին դաշտից հեռացրել էր VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո:
«Չկա վիճելի դրվագը սրելու անհրաժեշտություն: Կարծում եմ, որ Մեսիի կողմից ագրեսիվ վարքն ակնհայտ էր: Հիասթափությունը, որ ոչինչ չես կարող անել, նորմալ երևույթ է: Ամեն բան կարգին է»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:
Իսպանական մամուլի համաձայն՝ Մեսիին սպառնում է մինչև 12-խաղյա որակազրկում: Դա նրա կարիերայի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրած 753 խաղերում:
Հիշեցնենք, որ «Աթլետիկը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճել էր Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթեց 3։2 հաշվով:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։