Մարիո Մանջուկիչը բուժզննում է անցել «Միլանում»

14:15   18 հունվարի, 2021

Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը ժամանել է Իտալիա և բուժզննում անցել «Միլան» տեղափոխության համար, հայտնում է Calciomercato-ը:

Սպասվում է, որ 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր՝ 1.8 միլիոն եվրո աշխատավարձով:

Մանջուկիչն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Միլանին»: Հարձակվողի նախորդ ակումբը Քաթարի «Ալ Դուհաիլն» է, որը նա լքել է 2020թ․ հուլիսին։

Մանջուկիչը ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 497 պաշտոնական հանդիպում, խփել 197 գոլ, կատարել 84 գոլային փոխանցում։ Խորվաթիայի հավաքականի հետ նա 2018-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։