11:15 18 հունվարի, 2021Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն դեռ չի միացել ակումբին:
NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլը սկսել է առանց 44-ամյա մարզիչի: «Նոան» մարզվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում, որը վերջերս վարձակալել էր 5 տարով: Թիմը նաև նոր ֆուտբոլիստների է փորձարկում այս օրերին: Սպասվում է, որ Գունկոն «Նոային» կմիանա առաջիկայում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Նոայում» արդեն տեղի ունեցել է մարզչական փոփոխություն: Նոյեմբերին ռուսական «Խիմկիի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն փոխարինել էր 2019/2020 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ, մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակին, որը տեղափոխվել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող Տոլյատիի «Ակրոնը»:
Դմիտրի Գունկոն սեպտեմբերին էր հեռացվել «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր նախորդ տարվա օգոստոսից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.