Մեսին կարող է որակազրկվել 4 խաղով

09:33   18 հունվարի, 2021

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է 4 խաղով որակազրկվել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում ստացած կարմիր քարտի համար, հայտնում է AS-ը:

Եթե 33-ամյա ֆուտբոլիստի վարքը դիտարկվի որպես միտումավոր ագրեսիվություն, նա բաց կթողնի 4 հանդիպում:

Հանդիպման գլխավոր մրցավարը խաղի լրացուցիչ ժամանակում Մեսիին դաշտից հեռացրել էր VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Դա նրա կարիերայի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրած 753 խաղերում:

Հիշեցնենք, որ «Աթլետիկը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճել էր Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթեց 3։2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։