«Բավարիան» ուժեղ էր «Ֆրայբուրգից» (տեսանյութ)

20:22   17 հունվարի, 2021

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Ֆրայբուրգի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան չեմպիոնները։ Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ «Ֆրայբուրգը» հավասարությունը վերականգնեց 62-րդ րոպեին։ Աչքի ընկավ գերմանացի հարձակվող Նիլս Պետերսենը։ «Բավարիայի» հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։ «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 23 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 7, Թոմաս Մյուլեր, 74 - Նիլս Պետերսեն, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։