«Տոտենհեմը» պարտության մատնեց հետնապահին (տեսանյութ)

19:50   17 հունվարի, 2021

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրիեն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Ն’Դոմբելեն։

«Տոտենհեմը» 33 միավորով չորրորդ տեղում է, «Շեֆիլդ Յունայթեդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1։3 (տեսանյութ)

Դեւիդ Մաքգոլդրիկ, 59 - Սերժ Օրիե, 5, Հարի Քեյն, 40, Տանգայ Ն’Դոմբելե, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։