«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

11:29   17 հունվարի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 19-րդ տուրում հունվարի 17-ին կհանդիպեն առաջատար «Մանչեսթեր Յունայթեդն» (36 միավոր) ու չեմպիոն «Լիվերպուլը» (33)։

Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը, որը ստացել է 1,95 գործակիցը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած մանչեսթերյան թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3,80, ոչ ոքին՝ 3,75 գործակցով։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2020թ․ հունվարին։ Անգլիայի առաջնության երկրորդ շրջանի խաղում «Լիվերպուլը» տանը հաղթել է 2։0 հաշվով։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։