Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից»

14:07   15 հունվարի, 2021

Նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն:

Օգանան Հայաստանի կրկնակի չեմպիոնին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ

Ակումբը շնորհակալություն է հայտնել Օգանային և մաղթել հաջողություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։