Ծանրամարտի Հայաստանի հավաքականները սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին

16:08   14 հունվարի, 2021

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 12-ից հավաք է անցկացնում Աբովյանում, իսկ կանանց թիմը մարզվում է Օլիմպավանում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Թիմերում ընդգրկված են շուրջ 40 մարզիկ-մարզուհիներ: Նրանց առողջական վիճակին հետևում են նաև բժիշկներն ու մերսողները:

Ծանրորդները պատրաստվում են փետրվարի 1-7-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, որին հաջոոդեն հավաքներ և մարզումներ: Դրանց արդյունքում կորոշվի հավաքականի կազմը Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին ծանրորդներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։