Հենրիխ Մխիթարյան. Իմ խաղից կարող եք նկատել, որ երջանիկ եմ «Ռոմայում»

15:05   13 հունվարի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ առաջիկայում իտալական «Ռոմայի» հետ բանակցություններ կսկսի գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Իտալական մամուլի համաձայն՝ կողմերը պայմանագիրը կերկարաձգեն մեկ տարով:

««Ռոման» հավատաց ինձ: Իմ խաղից կարող եք նկատել, որ ես երջանիկ եմ այստեղ: Հիմա չկա ժամանակ պայմանագրի մասին խոսելու համար: Օրեր առաջ մենք խաղացինք «Ինտերի» հետ, իսկ առաջիկայում «Լացիոյի» դեմ հանդիպումն է: Շուտով կզրուցենք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։