22:47 11 հունվարի, 2021Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է իսպանական AS-ը։
«Աթլետիկոն» 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կկնքի վարձակալության պայմանագիր, հետագայում տրանսֆերը 35 միլիոն եվրոյով ձեռք բերելու ոչ պարտադիր պայմանով։ Դեմբելեն սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին Մադրիդ մեկնելու համար։
Դեմբելեն դեկտեմբերին ձեռքի կոտրվածք էր ստացել մարզման ժամանակ, բայց արդեն վերսկսել է լիարժեք մարզումները։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.