Արցախցի Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատար

15:44   11 հունվարի, 2021

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որտեղ հանգստյան օրերին անցկացվել են առաջին և երկրորդ տուրերը։ 

Շվեյցարական մրցակարգով անցկացվող միազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը։ Արման Միքայելյանը և Ռուսաստանի ներկայացուցիչներ Ռուդիկ Մակարյանն ու Սերգեյ Լոբանովը 1,5-ական միավորով կիսում են 2-4-րդ տեղերը։ Հունվարի 11-ին տեղի կունենա երրորդ տուրը։

Մրցաշարին մասնակցում են 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

Մեկնարկել են նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերը։ Համավարակով պայմանավորված՝ այդ տարիքային խմբերի մրցաշարերը ևս անցկացվում են շրջանային մրցակարգով, hաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։